Լրահոս
Կրթություն և գիտություն
15:54
13.01.23
105

ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ

Img default alt hy

ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ․

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։

Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ռեկտորի նշանակման հարցը, որն այնուհետև հանվել է օրակարգից, չի համապատասխանում իրականությանը:

Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»։