Լրահոս
Իրավական
19:45
10.12.24
210

Կեղտոտ պատերով «ժողովրդավարության բաստիոն». մարդու իրավունքների օրը և դրանք ոտնահարելու ժամանակները

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանի իշխանութունը ամեն օր պետության հեղինակության հետ է խաղում՝ ոտնահարելով իրավունքը երկրում: 

Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում իրավունքի պաշտպանության խայտառակ խախտումների մասին արձանագրություններ են հրապարակել ընդդիմությունն ու իրավապաշտպանները: Ընդգծում են՝ իշխանությունը թևակոխել է մի փուլ, երբ արդեն յուրայիններին ճնշելու համար է ոտնահարում իրավունքի գերկայությունը: