Լրահոս
Հասարակական
22:13
27.11.24
248

Կատաստրոֆիկ վիճակ է, ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը Լոռիում և Արագածոտնում

Առաջին ձյունը Հայաստանում կաթվածահար է արել ճանապարհները, մի քանի հարյուր մեքենա ժամեր շարունակ անշարժացել է ճանապարհներին, տեղ-տեղ միջհամայնքային կապը նույնպես կտրվել է, մարդիկ անսպասելի տեղացած ձյան ու կտրուկ ջերմաստիճանային անկման պատճառով փակվել են տներում: «Հայլուր»-ի նկարահանող խումբը 4 ժամում հազիվ է Երևանից հասել Սպիտակ: