Լրահոս
Միջազգային
17:30
29.11.24
207

Կատաղի բախումներ՝ Հալեպի մատույցներում. զինյալները շարունակում են հարձակումները սիրիական բանակի վրա

 

Կատաղի մարտեր են Սիրիայում, հարյուրավոր զոհեր կան արդեն այդ երկրում: Հայաշատ Հալեպում նույնպես իրավիճակը թեժ է: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել։ Իրավիճակը սկսել է լարվել չորեքշաբթի, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական բանակի վրա: Ավելի քան 32 բնակավայր նրանց վերահսկողության տակ է: Ալ Շամի զինյալները կտրել են մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող կենսական ճանապարհը։ ՄԱԿ-ը հայտնել է, որ ավելի քան 14.000 մարդ ստիպված տեղահանվել է: Երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել խմբավորման ուժերին: