Լրահոս
Հասարակական
20:25
28.02.23
139

Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։ 

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում՝ տեղեկացնում է տեսչական մարմինը։ 

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։