Լրահոս
Տնտեսական
23:15
08.06.22
375

Կարտոֆիլը թանկ չի վաճառում գյուղացին. տեղական արտադրողին «դուրս են մղում»

 

Կարտոֆիլի գինը առաջիկա օրերին կնվազի, քանի որ շուկա է մտնելու մեծ ծավալի կարտոֆիլ, կանխատեսում է Էկոնոմիկայի նախարարությունը: Գերատեսչությունը կարտոֆիլի թանկ լինելը պայմանավորում է մի քանի հանգամանքով:

Կարտոֆիլագործները զարմանում են, թե ինչու են վերավաճառողները կրկնակի, եռակի թանկ ծախում իրենցից 150-ից 200 դրամով առածը: Հողագործներին տեղեկություններ են հասել, որ տեղական բերքը շուկայից դուրս է մղում արտասահմանյան կարտոֆիլը, որի և՛ տեսքն է լավ, և՛ գինն է բարձր: