Լրահոս
Իրավական
20:20
06.10.22
170

Կարեն Անդրեասյանը «հոգնել է» ու Փաշինյանի կաբինետից գնում է ԲԴԽ

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը այսօր խոստացել է կառավարական իր կաբինետում՝ գլխավերևում կախված Նիկոլ Փաշինյանի բարձրադիր լուսանկարը հետը չտանել Բարձրագույն դատական խորհուրդ:

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը ԲԴԽ անդամներ են դարձել այսօր՝ խորհրդարանում ՔՊ-ականների միաձայն քվերակությամբ:

Երանուհի Թումանյանցին ընդամեն երկու հարց են ուղղել իշխանական պատգամավորները, ավելի երկար են ամբիոնի մոտ պահել Կարեն Անդրեասյանին: