Լրահոս
Իրավական
23:15
18.11.24
400

Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան

Img default alt hy

«Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։ Կարգին դատական համակարգ դառնալու բոլոր միտումներն ի չիք են դարձել՝ Կարեն Անդրեասյանի անձնական ջանքերով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Դիտարկմանը, որ գործադիրից անկախ համարվող ԲԴԽ ղեկավարը փաստացի հրաժարական է տվել կառավարության մյուս անդամների հետ՝ Նախշքարյանը արձագանքել է՝ սա վկայում է, որ Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ, ուղղակիորեն երկրի վարչապետի  ենթակայության տակ է գտնվել ։

«Սրանից ավելի լավ հիմնավորում, որ դատական համակարգն ամբողջությամբ ենթարկված է գործադիր մարմիններին և մասնավորապես մեկ անձի՝ հնարավոր չէ պատկերացնել։ Սա խայտառակություն է»,- ասել է նա։

Նախշքարյանն ընդգծել է՝ դատական համակարգի հետ արածի համար  Կարեն Անդրեասյանը պիտի կրի պատասխանատվություն, դա վրա է հասնելու օրերից մի օր։

«Հրաժարականն այս հարցում որևէ դերակատարում չունի։ Հրաժարականը չի ենթադրում  պատասխանատվությունից ազատում»,- նշել է Զարուհի Նախշքարյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում