Լրահոս
Քաղաքական
17:31
12.01.26
507

Կառավարությունից չեն կարողացել նշել գեթ մեկ կաթողիկոսի անուն, որը նշանակված է եղել կայսրությունների կողմից

Img default alt hy

Դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե դարերի ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով լինի Հայաստանի կաթողիկոսը, ինչպես նաև այդ հարցը որոշել են Պարսկաստանի, Ռուսական կայսրության ղեկավարները: 

«News.5tv.am»-ը գրավոր հարցմամաբ դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով նշել Ամենայն հայոց գեթ մեկ կաթողիկոսի անուն, որը նշանակվել է այլ պետությունների ղեկավարների կողմից: Խնդրել էինք նաև տրամադրել այդ պնդումը վկայող փաստաթղթեր: Կառավարությունից ստացել ենք այս հարցման պատասխանը, և Ամենայն հայոց կաթողիկոսի որևէ անուն վարչապետի աշխատակազմից չեն նշել, որևէ հստակ աղբյուր, որը կհաստատի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդումը, և չի նշվել: 

Կառավարությունից հետևյալ պատասխանն ենք ստացել. « Այն պատմական ժամանակահատվածներում, երբ Հայաստանը գտնվել է այլ երկրների տիրապետության ներքո, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության և հաստատման գործընթացը գործնականում կախված է եղել նաև տվյալ ժամանակի գերիշխող պետության, մասնավորապես, առաջնորդի դիրքորոշումից։ 

Սա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ պետությունները՝ իրականացնելով իրենց քաղաքական վերահսկողությունը, փորձել են ազդեցություն ունենալ ոչ միայն աշխարհիկ, այլևհոգևոր կառույցների գործունեության վրա՝ վերջիններիս դիտարկելով որպես հասարակական ազդեցության գործոն: 

Նման միջամտությունների և ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն առկա է պատմական աղբյուրներում, տարեգրություններում և մասնագիտական աշխատություններում, որոնք վկայում են, որ կաթողիկոսների ընտրությունն ու հաստատումը հաճախ իրականացվել է տվյալ պայմանների ներքո»: