Լրահոս
Քաղաքական
12:00
03.05.23
159

Կառավարական ինքնաթիռով Թուրքիա է մեկնելու․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երևան-Անկարա ուղիղ չվերթ չկա։

ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։

Տեղեկացանք նաև, որ հնարավոր է Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»: