Լրահոս
Քաղաքական
23:07
14.02.23
230

Կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք․ Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հիմա ոչ 2016, ոչ 2017, ոչ էլ նույնիսկ 2020 թվականն է։

2023-ին և՛ աշխարհը, և՛ ռեգիոնը փոխվել ու ավելի պրոբլեմատիկ են դարձել։

Սպառնալիքներն ավելացել են։

Մենք ենք թուլացել։

Ու նման իրողության պայմաններում զարմանալի է ոչ միայն ռեժիմի, այլ նաև ոչ իշխանական որոշ գործիչների անիրատեսական գնահատականները։

Մի բան հիշեք. ուժն է ծնում իրավունք։

Հակառակորդներին, միջնորդներին և դաշնակիցներին պահանջներ դնելուց առաջ հաշվարկեք սեփական ուժերը։

Մեկը Ռուսաստանին է հաթաթա տալիս, մյուսը՝ Մինսկի խմբի համանախագահության վերականգնման պահանջ է դնում, էն մեկն էլ՝ բողոքում է երկակի ստանդարտներից։

Այ ձեր ցավը տանեմ, մենք բոլորս միասին մի Նիկոլի չենք կարողանում իշխանազրկել, ի՞նչ ենք խոսում էլի…։

Երբ կձևավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։

Իսկ կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք։

Դաժան է, բայց՝ արդար… երևի։

Հ.Գ. Հաղթողներին էլ չեն դատում։

Սերունդները կդատեն բան-ման՝ լիրիկա է»։