Լրահոս
Իրավական
14:49
30.09.24
426

Կալանավորվել է երեխաների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը

Img default alt hy

Կալանավորվել է երեխաների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Ավել վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։