Լրահոս
Արցախ
23:10
28.02.23
132

Ջուրը սպառվում է Սարսանգի ջրամբարում. շրջափակված Արցախում էներգետիկ ճգնաժամ է

Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ գիծը խափանելուց հետո գերծանրաբեռնված աշխատող Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ը կարող է ամբողջովին ցամաքեցնել Արցախի ամենամեծ ջրի աղբյուրը:

Ջրի մակարդակը մոտ մեկ ամսում իջել է 20 մետրով: Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները նախորդ շաբաթ պայմանավորվել էին, որ էլեկտրագիծը պետք է վերանորոգվի, բայց մինչև այսօր աշխատանքները չեն սկսվել: