Լրահոս
Աշխարհ
15:07
17.02.23
144

Ջարդուփշուր են արել խանութների ապակիները. Փարիզը մարտադաշտ է դարձել

Փարիզը կրկին տակնուվրա է եղել բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո: Մեկ ամսից ավելի է՝ ֆրանսիացիները բողոքում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Փարիզի փողոցները իսկական մարտադաշտի են վերածվել, երբ բախում է սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև: 

Ակցիայի մասնակիցները ջարդուփշուր են արել խանութի ապակիները, հարձակվել ոստիկանների վրա: Ուժայինները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, որ ցրեն հավաքվածներին: