Լրահոս
Միջազգային
21:49
29.09.24
296

Իսրայելը օդային հարված է հասցրել Եմենին

Img default alt hy

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Եմենի հութի ապստամբների լրատվական գործակալությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Հոդեյդայում Իսրայելի ագրեսիայի, որում ասվում է. «Եմենի աջակցության ճակատը կանգ չի առնի, սիոնիստական թշնամուն մեր հարվածները չեն դադարելու»։

Իսրայելի ենթադրյալ ավիահարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Իրանի աջակցությամբ հուսիթները երեք բալիստիկ հրթիռ են արձակել հրեական պետության տարածքի ուղղությամբ։

Եմենի «Անսար Ալլահ» շարժումն այս շաբաթ հայտնել է, որ հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին ՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Իսրայել ժամանման ժամանակ:

Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ հրթիռը խոցվել է երկրի սահմաններից դուրս գտնվող ՀՕՊ համակարգի կողմից: