Լրահոս
Միջազգային
12:55
01.10.24
142

Իսրայելը ներխուժել է Լիբանան. օդային հարձակում՝ Դամասկոսի վրա

Իսրայելական զորքերը ներխուժել են Լիբանան: ՑԱԽԱԼ-ը զանգվածային հրետանային կրակ է վարում Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ: Լիբանանյան բանակը 5 կիլոմետր նահանջել է: Հըզբոլլահի ուժերն են մնացել սահմանին:

Լիբանանը հայտնել է 16 զոհի մասին: Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է 20 կիլոմետր բուֆերային գոտի ստեղծել հարավային Լիբանանում:

Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի գիշերային ներխուժման՝ «Հըզբոլլահ» շարժման անդամները հրթիռակոծել են իսրայելական Կիբուցի շրջանը, որը գտնվում է Արևմտյան Գալիլեայում։ Հայտնի է նաև Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին. զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է: