Լրահոս
Միջազգային
17:30
17.11.24
259

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին

Img default alt hy

Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը:

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով  նախազգուշական գրոհ է իրականացրել  Բեյրութի հարավային արվարձաններում։

Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը: