Լրահոս
Միջազգային
12:00
28.09.24
218

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին

Img default alt hy

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի այլ շրջաններին: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Reuters-ի լրագրողները մինչև լուսաբաց և լուսաբացից հետո ավելի քան 20 ավիահարվածների ձայներ են լսել Բեյրութում: «Հեզբոլլահ»-ի կողմից վերահսկվող քաղաքի հարավային արվարձանում, որը հայտնի է Դահիե անվամբ, ծուխ է բարձրանում:

Հազարավոր մարդիկ  սեպտեմբերի 27-ի հարձակումից հետո լքել են տարածքը՝ հավաքվելով Բեյրութի կենտրոնում և ծովափնյա շրջաններում այգիներում և մայթերում: