Լրահոս
Միջազգային
13:40
01.10.24
87

Իսրայելին «ավազակ» է անվանում Էրդողանը. ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը

Վաշինգտոնը աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը սակայն նշել է, որ ռազմական ճնշումը երբեմն կարող է դիվանագիտության հնարավորություն տալ:

Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռն էլ նշել է, թե Իսրայելը շրջապատված է այնպիսի հարևաններով, որ ստիպված է պաշտպանել իրեն: Իսրայելին կանգեցնելու համար ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում Թուրքիան, վստահեցնում է այդ երկրի նախագահը:

Էրդողանը նորից քննադատել է Նեթանյահուին, հայտարարել, թե նա կրակի է տալիս ամբողջ տարածաշրջանը: «Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։