Լրահոս
Միջազգային
22:20
26.11.24
286

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգի բնակավայրերին

Img default alt hy

Իսրայելական օդուժը երկու հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգի բնակավայրերին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է արաբական երկրի պետական ​​հեռուստատեսությունը։

«Նախնական տվյալներով՝ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Հոմս նահանգի երկու գյուղերին», - հաղորդել է հեռուստաալիքը։

Մասնավորապես, հարձակման են ենթարկվել նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում գտնվող Ալ-Ամինիա և Ում Հարաթեյն գյուղերը։