Լրահոս
Տարածաշրջան
09:45
03.05.23
177

Իրանը վերջին 18 ամսում 50 ինքնաթիռ և ուղղաթիռ է ստացել

Img default alt hy

Իրանը վերջին 18 ամիսների ընթացքում ձեռք է բերել 50 ինքնաթիռ և ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշի հայտարարությունը:

«Տեխնիկական զննության տարբեր փուլեր անցնելուց հետո այդ ինքնաթիռներից քսանն արդեն միացել են ավիաընկերություններին»,-ասել է Մոհամադի Բախշը:

Նա նշել է, որ Իրանի ավիացիոն արդյունաբերությունը, որը շարունակում է մնալ ԱՄՆ պատժամիջոցների տակ, 550 ուղևորատար ինքնաթիռի կարիք ունի:

Նա նշել է, որ ներկայումս Իրանն ունի 180 գործող ինքնաթիռ: