Լրահոս
Միջազգային
22:20
01.10.24
239

Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Իրանը ավելի քան 100 բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միայն առաջին խմբաքանակում է 100 հրթիռ եղել, բայց արդեն հրթիռների թիվը հասել է շուրջ 500-ի: Իսրայելի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Կադրերը հենց հրթիռների արձակման պահին են արվել, երբ գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը: Լուրեր կան, թե մի հրթիռ բնակելի շենքի վրա է ընկել: «Սա Հանիեի, Նասրալլահի սպանությունների պատասխանն է»,- հայտարարել է Իսլամական հեղղափոխության պահապանների կորպուսը: Իրանը զգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի, Թեհրանը հազար անգամ ավելի ուժեղ կհարվածի: