Լրահոս
Միջազգային
17:10
06.10.22
110

Իրանն առաջարկել է ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում

Img default alt hy

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Կասպյան տնտեսական համաժողովում առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը հանդես Է գալիս հարևան երկրների, հատկապես մերձկասպան պետությունների հետ բազմակողմ համագործակցության զարգացման օգտին… նպատակ ունենալով օգտագործել պետությունների և մերձկասպյան երկրների մասնավոր հատվածների ամենամեծ ներուժը… առաջարկում ենք ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում»,-ասել Է Մոհբերը:

Երկրորդ կասպյան տնտեսական համաժողովը Մոսկվայում անցկացվում Է հոկտեմբերի 5-6-ին: Դրան մասնակցում են Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Ղազախստանից և Թուրքմենստանից ժամանած իշխանության մարմինների և ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: