Լրահոս
Քաղաքական
14:22
01.10.24
108

Իրանին առաջարկելու են դառնալ ԵԱՏՄ անդամ. երևանյան նիստի թվային օրակարգը

Երևանում շարունակվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դիմավորել է բարձրաստիճան հյուրերին:

Հայաստան ժամանած Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների օրակարգում՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման խորացման արդիական խնդիրներ են:

ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որպես հատուկ հյուր, մասնակցում է նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Իրանին այսօր առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին: Հայաստանի վարչապետն իր ելույթում ընդգծել է ԵԱՏՄ ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացման կարևորությունը: Փաշինյանի խոսքով՝ կարևոր քայլ է միության տարածքում մեկ միասնական թվային համակարգի ստեղծումը: