Լրահոս
Միջազգային
21:55
11.12.24
222

Իրանի զգուշացումը չի լսել Սիրիան. Խամենեիի հակաթուրքական ակնարկը և Թեհրանի ժամանակավոր պարտությունը

 

Սիրիան չկորցնելու հնարավորություն ուներ Բաշար ալ-Ասադը, Դամասկոսի անկումից հետո ակնարկում են նրա դաշնակիցներ Իրանն ու Ռուսաստանը: Իրանի հոգևոր առաջնորդն է ասել, թե դեռ ամիսներ առաջ իրենք զգուշացրել են Ասադին հնարավոր աղետի մասին: Փաստն այն է, որ Սիրիայի՝ թուրքամետ իսլամիստների վերահսկողության տակ հայտնվելուց հետո սասանվել են նաև Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում: Հակաիրանական ուժերն ակնարկում են, թե Թեհրանն այլևս չպետք է փորձի խառնվել տարածաշրջանի գործերին: