Լրահոս
Միջազգային
17:50
06.02.23
101

Իրանի նախագահը ծրագրում է այցով մեկնել Չինաստան

Img default alt hy

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մտադիր է այց կատարել Չինաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Իրանի նախագահի այցը Չինաստան այն միջոցառումներից է, որոնք ծրագրվում են երկու երկրների համատեղ համաձայնագրի հիման վրա: Դա կկատարվի իր ժամանակին», - այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մշտական ​​ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով այցի ժամկետների մասին հարցին։