Լրահոս
Միջազգային
21:54
25.11.24
228

Իրան-Ադրբեջան առաջին զորավարժությունը՝ ռազմական գործակցության նոր արձանագրության ստորագրումից հետո

 

Իրանն ու Ադրբեջանը նորից համատեղ վարժանքներ են անում, 3-րդն այս տարի ու այս անգամ ցամաքային՝ Իրանի Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդոզ քաղաքի տարածքում: Իրանական կողմը հայտնում է, որ հատուկ ջոկատայիններին պատրաստում են անօրինական զինված խմբերի դեմ համատեղ պայքարին: Բաքուն ևս մեկ քայլ առաջ է ընկնում՝ հարթելով հարաբերությունները Թեհրանի հետ՝ չնայած Իրանի թշնամի Իսրայելի հետ լավ կապերին: Ռազմական փորձագետները նկատում են, որ վարժանքները տեղի են ունենում այնտեղ, որտեղով ամենայն հավանականությամբ անցնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ճանապարհը: