Լրահոս
Հասարակական
19:30
17.09.24
182

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ

Img default alt hy

Լոռու մարզի երկու ճանապարհահատվածներում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները», - ասված է հայտարարության մեջ։