Լրահոս
Սպորտ
15:22
15.02.23
138

Ինչո՞ւ Պիկեն չի շնորհավորել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ

Img default alt hy

Ժերար Պիկեն ասել է, որ չի շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ։

«Ոչ, չեմ շնորհավորել։ Խենթություն է, բայց ես ավարտել եմ կարիերաս ու անջատվել աշխարհի առաջնությունից։ Ոչ մի խաղ չեմ դիտել, միայն եզրափակիչը, բայց ոչ մինչև վերջ։ Փորձում էի անջատվել, մի քանի օրով արձակուրդ էի գնացել։

Կարիերայիս վերջին մի քանի ամիսները ծանր էին, և ես ֆուտբոլից անջատվելու կարիք ունեի»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը։