Լրահոս
Քաղաքական
13:30
13.02.23
86

Ինչո՞ւ Հայաստանից մարդասիրական բեռներ չեն հասնում Արցախ. հարցը տրամաբանական չի համարում ՔՊ-ականը

Ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը կարողանում է Թուրքիայի հետ արագ պայմանավորվել ու մարդասիրական բեռներ ուղարկել, բայց նույն այդ մարդասիրական բեռները չեն կարողանում Արցախ հասցնել ավելի քան երկու ամիս, հարցն անտրամաբանական է անվանել այսօր  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

Ինչպես գիտեք, Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա Մարգարայի կամրջով, որը Թուրքիան փակ էր պահում Հայաստանի համար ավելի քան 30 տարի: