Լրահոս
Քաղաքական
22:25
29.11.24
219

Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունում արցախցիները. վերադարձի մոռացվող ճանապարհը

Արդյոք կառավարության համար կարևո՞ր է արցախցիների վերադարձը, այս հարցն այսօր անպատասխան է թողել ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը: Արմեն Ղազարյանը միայն վստահ է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալով արցախցիները վերադարձի իրավունքը չեն կորցնի: Խորհրդարանում անցկացված լսումներին նաև արցախցիներ են ներկա եղել, որ ճիշտ հակառակ կարծիքին են: