Լրահոս
Քաղաքական
11:25
02.05.23
95

Ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան:

«Արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական  հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 1991-1992 թվականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող  կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, դա պետք է հստակեցնենք», - նշեց Խաչատրյանը: