Լրահոս
Քաղաքական
21:38
07.02.23
143

Ինչի՞ մասին այսօր խոսվեց ԱԺ փակ նիստում. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀՀ Զինված ուժերում տիրող վիճակի ու հարակից հարցերի շուրջ «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված հրատապ նիստն այսօր իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ անցավ փակ դռների ետևում, Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։ Նիստի դռնփակ լինելը նորից թևավորել է որոշ պատգամավորների, ու նիստում քննարկումը ներկայացնում են սեփական մեկնաբանություններով, թե ընդդիմությունն ամեն ինչում համաձայնվել է ՊՆ նախարարի հետ։ Իրականում սուտ է, որը հերթական անգամ խոսում է նրանց անազնվության ու ցածրության մասին։ Ներկայացրածս զեկույցը չեմ կարող բացահայտել։ Կբավարարվեմ զեկույցի միայն ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՆՆԵՐ բաժինը ներկայացնելով, որը հրապակել եմ ԱԺ ամբիոնից։

Բառացի մեջբերում. «Վերոշարադրյալը եզրակացնում է, որ ՀՀ ԶՈւ արմատապես բարեփոխման, վերակառուցման, մարտական ոգու վերականգնման և կարգապահության բարձրացման համար անհրաժեշտ են գերմարդկային ճիգեր, քաղաքական կամք, սրտացավություն, համառություն, վճռականություն։ Ցավոք, անցնող տարիների դառը փորձը փաստում է, որ ներկայիս ռազմա-քաղաքական կառավարման պարագայում դա գրեթե բացառված է։ Լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, ԶՈւ նոր կառավարում, նոր ռազմա-քաղաքական դոկտրին»։ Բավարարվեմ այս մեջբերումով»։