Լրահոս
Քաղաքական
18:10
18.11.24
293

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. News.am

Img default alt hy

2024-ի դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:

Հիմնադրամից News.am-ին հայտնել են, որ վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ,  1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:

Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը: