-
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26 -
Մամուլի տեսություն
ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»
09:2523.07.26 -
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26
Իմ կյանքը բաժանվեց 2 մասի՝ մինչև այդ ներկայացումը, և ներկայացումից հետո. Անի Կիրակոսյանը՝ մինչև հիմա ամենադժվար կերպարի և սերիալներում նկարահանվելու մասին
-Քանի՞ տարեկանից եք սկսել հետաքրքվել թատերական արվեստով։
-Մայրիկս վաղուց էր աշխատում մի կենտրոնում, որտեղ կային բազմաթիվ խմբակներ։ Ես պարբերաբար իր հետ գնում էի, հետաքրքրվում բոլոր խմբակներով, ծանոթանում երեխաների հետ, մինչ վերջնական ընդունվելս։ Ընդունվելուց հետո փորձում էի մաքսիմալ բաց չթողնել ոչ մի խմբակ, որովհետև ինձ համար ուղղակի կարևոր էր դարձել նոր հետաքրքրություններ ձեռք բերելը, նոր գույներով իմ կյանքը լցնելը։ Մասնակցում էի երգի, նկարչության, հելյունագործության, շյուղագործության, հետո արդեն կավագործության, վիտրաժի և այլ խմբակների։ Կարճ ասած ծանոթանում էի արվեստին։
Տիկնիկային թատերախումբը գտնվում էր նկուղային մասում, այն կարծես առանձնացած լիներ, կտրված աշխարհից։ Մի օր որոշեցի պատուհանից հետևել թատրոնի անցուդարձին, ու ոգևորված նրանց փորձերից արդեն ցանկություն առաջացավ ընդունվելու նաև տիկնիկային թատերախումբ։
Քանի որ թատերախումբը պարբերաբար ներկայացումներ էր ցուցադրում կենտրոնի երեխաների համար, ես նույնպես ներկա գտնվեցի մի ներկայացման, որից հետո հստակ որոշեցի ես պետք է ընդունվեմ տիկնիկային թատրոն։
Դա փոքրիկ ստուդիա էր, որտեղ սովորեցնում էին տիկնիկներ պատրաստել, կենդանացնել նրանց, ինչը թույլ էր տալիս զարգացնել նաև մեզ մոտ գտնվող դերասանական որոշ ունակություններ։ Տիկնիկների հետ շփումը կարծես լավ էր ստացվում, չնայած փոքր հասակում սեր չեմ ունեցել տիկնիկներով խաղալու։
Հենց այդ ժամանակվանից էլ ինձ մոտ առաջացավ պատասխանատվության մեծ զգացումը։ Ես փորձում էի երբեք չուշանալ փորձերից, հատկապես, որ նոր անդամ էի իրենց խմբում։ Ես ավելի ուշադիր ու հետևողական պետք է լինեի, որպեսզի կարողանայի երկար փորձ ունեցող մարդկանց հետ բարձրանալ բեմ ու լինել ներկայանալի, ինչպես իրենք էին։
Մենք ունեինք մի ցուցանակ, որի վրա գրված էր փորձին չներկայանալու 3 պատճառները.
1. մահացել եք
2. հիվանդացել և մահացել եք
3. այսօր ձեր թաղումն է
Մնացյալ բոլոր պատճառները փուչ են!
Եվ, որքանով ես հիշում եմ, նույնիսկ երբ ջերմում էի, պարտադիր ներկա էի գտնվում փորձին, ու հավատացնում եմ դա միակ միջոցն էր լավանալու։

-Կհիշե՞ք` որն էր առաջին կերպարը, որ մարմնավորեցիք։
-Առաջին դերը Տիկնիկային թատրոնում եղել է Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» մանկական պիեսից ոզնու կերպարը, իսկ արդեն Դրամատիկական թատրոնում՝ Ազատ Շահինյանի «Բանտարկյալը» ողբերգությունից երիտասարդ աղջկա կերպարը։

-Իսկ առաջին կերպարը մարմնավորելիս ի՞նչն էր ամենաբարդը։
-Ոզնու կերպարը որպես էդպիսին բարդություն չէր ներկայացնում այն առումով, որ ես նույնպես փոքր էի, և տիկնիկը, որին օգտագործում էի, արդեն ինձ հարազատ մեկն էր դարձել, ով ինձ իրոք հասկանում էր, իմ էմոցիաները և զգացմունքը միանգամից իր միջոցով տեղափոխում էր դահլիճ։
Իսկ արդեն դրամատիկական ներկայացման իմ առաջին կերպարը, որը նույնպես եղել է տիկնիկայինի բեմում, Արինի կերպարն էր, որն ինձ իրոք շատ բարդ տրվեց։
Պիեսը հեղինակային էր, գրվել էր իմ Ռեժիսորի կողմից, կոչվում էր «Ծիրանի գոտի»։
Իմ կյանքը բաժանվեց 2 մասի, մինչև այդ ներկայացումը, և ներկայացումից հետո։ Ես կարծես 10 տարով մեծացա։
Արինը հայ էր, ապրում էր Կալիֆորնիայում։ 10 տարեկանից նրա մոտ ախտորոշում են քաղցկեղ, ու նա 5 տարի գամվում է մահճակալին. 15 տարեկանում մահանում է։
Հիվանդության ժամանակ նա գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնք մահվանից հետո տպագրվում են։ Կարդալով այդ բանաստեղծությունները անհնար էր պարզապես չանդրադառնալ նրանց։
Գրվում է պիես, որը ներկայացնում է Արինին։ Նա ուներ իր մոլորակը, ամեն օր խնամում էր, սիրում և ամենակարևորը հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում իր մոլորակին, ի հակադրություն Երկիր մոլորակում գտնվող մարդկանց ովքեր ամեն օր աղտոտում էին այն։ Նա հանդիպում է Փոքրիկ Իշխանին, պատմում Երկիր մոլորակի, իր ծնողների, ընկերների մասին, որոնց նա շատ էր կարոտում։
Ես ընդամենը 15 տարեկան էի, և պետք է մարմնավորեի մահացած աղջկա կերպարը։
Փորձերն անցնում էին ծանր, բարդ հոգեվիճակով, ես պարզապես հյուծվել էի՝ վերապրելով այդ ամենը։
Վերջապես, կայացավ ներկայացումը , մենք ունեինք բավականին մեծ արդյունք։ Ներկայացմանը հրավիրվեցին նաև Արինի ծնողները, ինձ համար դա սարսափելի դժվար էր, ես պարզապես չէի կարողանում արցունքներս զսպել, իմանալով, որ Արինի ծնողները իրենց աղջկան են տեսնում իմ միջոցով ։ Ներկայացումը սկսեցինք 15 րոպե ուշ, ես պարզապես ի վիճակի չէի խաղալ, ես անընդմեջ լալիս էի։
Բոլորը փորձում էին ինձ հանգստացնել` անելով տարբեր կատակներ, առաջարկելով իմ ամենասիրելի ուտելիքները միայն ներկայացումից հետո։ Եվ, բարեբախտաբար, հաղթահարեցինք։

-Ձեր կերպարերից ո՞րն է ավելի մոտ ձեր սրտին։
-Ինձ համար ամենաստացված ու սիրելի կերպարները երկուսն են` Ա. Շահինյանի «Բանտարկյալը» պիեսի երիտասարդ աղջկա կերպարը, և արդեն թատերական ինստիտուտի իմ առաջին կուրսի ավարտական աշխատանքում Աթենաս Պալլասի կերպարը։

-Իսկ կա՞ կերպար, որ կցանկանաք մարմնավորել։
-Այո՛, իհարկե։ Ճիշտ է, ուսանողական փուլում ուսումնասիրել ու պրակտիկ փորձ ունեցել եմ` մարմնավորելով մի քանի կերպարներ տարբեր շրջանների դրամատուրգիաներից, բայց ամենասիրելին միևնույն է մնում է Անտիկ շրջանի դրամատուրգիան, և կուզեի մարմնավորել Մեդեայի կերպարը (Եվրիպիդես «Մեդեա»)։
-Մեկ այլ բան է սիրողական զբաղվել դերասանությամբ, և մեկ այլ բան է այն դարձնել աշխատանք ամբողջ կյանքի համար։ Ձեր ընտանիքը ինչպես է վերաբերվում դրան, և ինչպես ընդունեց թատերական ընդունվելու ձեր որոշումը։
-Ճիշտ եք, թատրոնով զբաղվում էի սիրողական կերպով, չնայած որ միշտ դերասան դառնալու ցանկություն կար ներսումս։ Արդեն 12-րդ դասարանում, երբ պետք էր հստակ որոշում կայացնել, ես պարապում էի Մաթեմատիկա՝ Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար: 2 ամիս պարապելուց հետո կտրուկ որոշումս փոխեցի, իհարկե ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո, ու ստանալով նրանց համաձայնությունը՝ գործերս տվեցի Թատերական ինստիտուտ, ու չեմ մտափոխվել ընտրությանս հարցում։
Որոշումն ընդունել ենք միասին, ու դա եղել է բոլորիս սրտով, փաստորեն իմ մտահոգությունն անտեղի էր, ու հիմա էլ, ընտանիքս ամեն ինչով աջակցում է ինձ։

-Կպատմե՞ք, որևէ զավեշտալի դեպք, որ եղել է ներկայացման ընթացքում։
-Երբ սահմանամերձ գյուղերից մեկում Հ. Թումանյանի «Սուտասանը» ներկայացումն էինք խաղում, մի պահ իմպրովիզ արեցի առանց մտածելու, ինչն էլ լիովին փոխեց երկխոսության իմաստը, և ամբողջ ընթացքում, զսպելով ծիծաղը, փորձում էի մի կերպ դուրս գալ այդ իրավիճակից։
-Հայկական սերիալներում ընտանիքում հայրիշխանություն, բաժանված կնոջ պիտակավորում, բռնություն է։ Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, և Դուք կխաղա՞ք նման կերպարներում։
-Եթե դա չի ցուցադրվում դրա դեմ պայքարելու նպատակով, այլ ներկայացվում է որպես պրոպագանդա, միանշանակ դեմ եմ, և հաստատ հանդես չեմ գա նմանատիպ կերպարներում։
-Ի՞նչ դեր երբեք չեք խաղա։
-Որպես էդպիսին չկա կերպար, որը երբեք չեմ մարմնավորի, ունեմ սկզբունքներ, որոնց դեռևս դեմ չեմ գնում, օրինակ բեմում մերկանալը։

-Շատ բարի: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Գոյ թատրոնի փակմանը:
-Ցանկացած մշակութային կենտրոնի, դա կլինի թատրոն, թանգարան թե այլ կառույց, դրանց փակումը կարող է աղետալի լինել մեզ համար: Նման պայմաններում, երբ փակվում են աշխատատեղերը, երբ մշակույթը ամենավերջին պլան է մղվում, մենք գնալով կորցնում ենք մեր ազգային դեմքը, իսկ կորցնելով մշակույթը՝ վերանում է ազգային դիմագիծը։
Գոյ թատրոնը այն պարզագույն օրինակն է, որով ակնհայտ է դառնում, որ այդ վտանգը կարող է սպառնալ յուրաքանչյուր թատրոնի, դրա համար առաջնահերթ չպետք է թույլ տալ փակել Գոյ թատրոնը, որպեսզի հետագայում նաև այլ թատրոնների փակվելուց խուսափենք։
Ես կարծում եմ Գոյը լուծում է իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հանդիսատեսին ներկայացնելով հետաքրքիր և որակյալ ներկայացումներ ոլորտի լավագույն դերասանների միջոցով։
-Եվ վերջում՝ դերասանը թատրոնու՞մ է, թե՞ հեռուստաընկերությունում։
-Լավ դերասանը, կարծում եմ, ամեն տեղ։
Մարիամ Թեյմուրազյան
-
12:16
22.07.26
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
Կարդալ ավելին
-
23:02
19.07.26
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Կարդալ ավելին
-
15:15
18.07.26
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով
Կարդալ ավելին
-
15:16
17.07.26
Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Կարդալ ավելին