Լրահոս
Հասարակական
19:30
26.11.24
133

Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել

Img default alt hy

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել:

Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով:

Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: