Լրահոս
Քաղաքական
22:05
16.02.23
131

Ի՞նչ են մտածում երևանցիները հայ-թուրքական հաշտեցման մասին

Հայ-թուրքական սեյսմիկ դիվանագիտության ֆոնին՝ մեր հայրենակիցները կո՞ղմ են հայ-թուրքական հաշտեցմանը: «Հայլուրի» այս հարցին քաղաքացիների 22 տոկոսն է դրական պատասխանել: Հարցվածների կեսից ավելին՝ 52 տոկոսը դեմ է նման հաշտեցմանը: Չի կողմորոշվում 26 տոկոսը: Հարցախույզն արել է Հայլուրի թիմում վերապատրաստում անցնող Մարիամ Թեյմուրազյանը: