Լրահոս
Միջազգային
22:53
27.09.24
140

«Հըզբոլլահ»-ի առաջնորդը զոհվե՞լ է․ Բեյրութը իսրայելական հարվածների տակ է

Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններից մեկում գտնվող «Հըզբոլլահ»-ի շտաբին։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածի թիրախը խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան էր։

Հարձակումից ի վեր Նասրալլայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան, հայտնի չէ՝ ողջ է նա, թե ոչ։ Իսրայելի զինուժի հարվածների հետևանքով ավերվել է առնվազն չորս շենք, կան բազմաթիվ տուժածներ, շտապօգնության մեքենաներ են ուղևորվել դեպի դեպքի վայր։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է 2 զոհի, ավելի քան 70 վիրավորի մասին։