Լրահոս
Քաղաքական
12:15
13.01.26
305

ՀՅԴ-ն 2026-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով

Img default alt hy

«ՀՅԴ-ն 2026-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով»։ Այս մասին ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի հայտարարությունը։

Նա նշել է, որ առաջիկայում կսկսեն քննարկումները` դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։

«Մենք ունենք հավակնությունը դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,-ասաց Սաղաթելյանը` ընդգծելով, որ այս իրավիճակում գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը հրամայական է։

Մանրամասները՝ տեսանյութում։