Լրահոս
Հասարակական
19:42
04.06.25
213

Հրեաները թքել են Երուսաղեմի հայկական եկեղեցու մուտքի մոտ. պաշտոնական Երևանը լուռ է

 

Հայկական եկեղեցու հանդեպ հրեական անարգանքի հերթական աղմկոտ փաստը անարձագանք է թողնում պաշտոնական Երևանը՝ հարուցելով Իսրայելի հայ համայնքի դժգոհությունը: Այսօր «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում երսուսաղեմահայ Գեղամ Բալյանը մանրամասներ է հայտնել սուրբ քաղաքի հայկական թաղամասում երկուշաբթի գիշերը պատահածի մասին. ծայրահեղ հրեաները հայերի աչքի առաջ ցուցադրաբար թքել էին հայկական եկեղեցու մուտքի մոտ: