Լրահոս
Հասարակական
22:40
06.02.23
132

Հրդեհի պահին «երեխեքը եղել են մահճակալի վրա». զոհվածի հայրը չի հավատում զինդատախազությանը

 

Բանակային աննախադեպ ողբերգության շուրջ ծնողների կասկածների կծիկը ավելի է խճճվում: Ըստ զինդատախազության՝ փրկարար ծառայության գնդապետը հերքել է նախկինում իր արած հայտարարությունը ու ասել, որ զինվորների մարմինները ննջարանի տարբեր հատվածներում են հայտնաբերվել: Ավելի վաղ, նա վստահեցրել էր, որ 15 տղաներից 14-ի մարմինները եղել են մահճակալների վրա: Հրդեհի զոհերից մեկի՝ Միշա Դումիկյանի հայրը, որ ողբերգությունից հետո եղել է դեպքի վայրում, վստահ է, որ տղաները մահճակալների վրա են եղել, հրդեհի պահին՝ անգիտակից վիճակում: