Լրահոս
Հասարակական
22:10
29.09.24
625

Հրդեհ՝ Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Img default alt hy

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղում այրվում է անասնակեր։

Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել` 18։50-ին: Գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 800 հակ անասնակեր։