Լրահոս
11:22
20.02.23
112

Հրդեհ՝ Իջևան քաղաքում․ այրվում է 1 տոննա անասնակեր

Img default alt hy

Փետրվարի 20-ին, ժամը 09։49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է 1 տոննա անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին։