Լրահոս
13:44
13.02.23
171

Հրդեհ՝ Գետափ գյուղում. այրվում է անասնագոմ և մարագ

Img default alt hy

Փետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին։