Լրահոս
Հասարակական
19:30
14.02.23
105

Հրդեհ` Գավառ քաղաքում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Img default alt hy

Փետրվարի 14-ին, ժամը 03։17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացառատ թաղամասի Բունիաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։12-ին, մարվել՝ 11։12-ին։ Այրվել են մոտ 700 հակ անասնակեր և ծածկի փայտյա կառուցատարրերը (50 քմ):