Լրահոս
Երևան
18:10
06.02.23
152

Հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայում

Img default alt hy

Փետրվարի 6-ին՝ ժամը 17:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 17:41-ին:

Нет описания фото.