Լրահոս
Հասարակական
09:30
22.03.23
182

Հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Img default alt hy

Մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:55-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցում՝ Էրեբունու թանգարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Վարդանյանի վարած Mercedes E230 մակնիշի ավտոմեքենայում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։