Լրահոս
Հասարակական
11:00
17.02.23
166

Հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղում. այրվել է վագոն-տնակը

Img default alt hy

Փետրվարի 17-ին, ժամը 04։00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Վ․ Սարգսյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 60 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:58-ին, մարվել՝ 07։38-ին։ Այրվել է վագոն-տնակը։