Լրահոս
Հասարակական
15:00
09.05.23
143

Հրդեհ՝ ավտոմեքենայում. վարորդը հոսպիտալացվել է

Img default alt hy

Մայիսի 9-ին` ժամը 03։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում լսվել է պայթյունի ձայն և նկատվել այրվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1989 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 03:19-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահն և բեռնախցիկը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժած վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: