Լրահոս
Քաղաքական
14:25
01.10.24
124

Հրաժարական է տվել արդարադատության նախարարը. Մինասյանը խնդիր ունի երկու տասնյակ պատգամավորի հետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքում նա գրել է, թե այդպես որոշել է միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»: 

Ավելի վաղ Ազգային ժողովի իշխող խմբակցության որոշ պատգամավորներ Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք էին նախաձեռնել՝ լրագրողներին հայտնելով, որ պատճառներից մեկն այն է, թե ովքեր են Մինասյանի հայրն ու եղբայրը: